Հակոբ Սերոբյանը մեծ հույսեր է կապում Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով՝ Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շատ մեծ փոփոխություն կլինի մարզաձևի զարգացման համար:
«Սա մեր երազանքն էր: Արդյունքներ գրանցեցինք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում և հիմա եկել ենք սրան: Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Այս առաջնության անցկացմամբ լուծում ենք մարմնամարզության ապագայի հարցը: Մոտ 20 տարի ոչ մի խնդիր չենք ունենա մարզագույքի առումով»,-լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:
Սերոբյանի խոսքով` սա ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի նախաձեռնությունն էր: Եթե ցանկություն կա, որ մարզաձևը զարգանա, ապա հեռուստատեսությունները պարտավոր ենք երբեմն ցուցադրել մարմնամարզության մրցաշարեր:Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը: