
«Մի շաբաթ չաշխատելն է մեզ համար ընդունելի, ոչինչ, մեր անվտանգության համար է». տոնավաճառի աշխատակից
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:
«Մարդիկ սեզոնային ապրանք ունեն, ոչինչ, մի շաբաթ հետո էլ հնարավոր կլինի՞ իրացնել: Միայն թույլ տա կառավարությունը, որ աշխատեն»,- դժգոհեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը: