«Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել ու պաշտպանել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․ «Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել ու պաշտպանել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ:

Նրա փոխարեն այսօր Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով այլ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, մշակույթի ու արվեստի գործիչներ` իրենց փորձով, կապերով ու կապիտալով:

Նրանք պարտավոր են դա անել, իսկ Վարդանյանը` ոչ:

Բայց ինքն է այնտեղ, ինքն է իր վրա վերցրել այդ ծանր բեռն ու մեծ պատասխանատվությունը, ինքն է պայքարում Արցախի ինքնորոշման ու ազատության համար, ինքն է հակառակվում Հայաստանի ու Արցախի իշխանությունների սխալ ու պարտվողական քայլերին:

Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է թողնեն իրենց տաք ու անվտանգ անկյունն ու գնան Արցախ` կանգնեն արցախցու կողքին, ապրեն Արցախցու կյանքով, կիսեն նրանց հոգսն ու անհանգստությունը:

Հ.Գ. Հեշտ է ամերիկաներում, եվրոպաներում ու ռուսաստաններում, կամ Երևանի կենտրոնում ապահով նստած դատողություններ անել Վարդանյանի բրիտանական կամ ռուսական արմատների մասին, իսկ ծայրահեղ բարդ ու վտանգավոր է անել այն, ինչ արեց ինքը…»։

Տեսանյութեր

Լրահոս