Սննդաբանը թվարկել է սննդի խմբերը, որոնք բարձրացնում են ֆիզիկական տոկունությունը
Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ է տվել սննդաբան Ումա Ռաջաբովան։ Ըստ shantnews-ի՝ gazeta.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այս և մի քանի այլ ապրանքային խմբեր, որոնք հնարավորություն են տալիս համալրել էներգիայի ծախսերը:
Ռաջաբովայի խոսքով՝ ֆիզիկական տոկունությունը բարձրացնող մթերքներ են համարվում ձիթապտղի յուղը, ավոկադոն, առողջարար ճարպերով հարուստ տարբեր ընկույզները, ինչպես նաև յուղոտ ձուկն ու յուղը։ Դիետոլոգը խորհուրդ է տվել ինտենսիվ սպորտի ժամանակ դրանք ներառել սննդակարգում, քանի որ հենց ճարպերն են «ստանձնում մարմնին էներգիայով ապահովելու և նրա կատարողականությունն ու վերականգնումը պահպանելու պատասխանատվությունը»։
Բացի դրանից, մասնագետն առաջարկել է ուշադրություն դարձնել կարճաժամկետ կտրվածքով էներգիա ապահովող ածխաջրերին։ Նրա կարծիքով՝ օրգանիզմի կայունությունը բարձրացնելու համար սննդակարգում պետք է ներառվեն հացահատիկային ապրանքներ, մասնավորապես՝ հնդկաձավար, քինոա, բրինձ, ինչպես նաև բավարար քանակությամբ թարմ բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ։
Ավելի վաղ ընդհանուր բժիշկ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան անվանել էր ամենաանառողջ ձկները։ Նա խորհուրդ է տվել հնարավորինս քիչ թունա ուտել, քանի որ դրանում կուտակվում են ծանր մետաղների աղեր և սնդիկ։