«Ինչպես հրեաները երբեք չեն հաշտվելու արաբների հետ, այնպես էլ հայերը երբեք չեն հաշտվելու թուրքերի հետ». Հովհաննես Ավետիսյան
Ինչպես հրեաները երբեք չեն հաշտվելու արաբների հետ, այնպես էլ հայերը երբեք չեն հաշտվելու թուրքերի հետ:
Պատճառը շատ պարզ է, միևնույն տարածքները նշված կողմերը համարում են իրենցը, միևնույն որոշ տարածքներ նշված կողմերը համարում են սրբատեղի:
Իսրայելը, ի տարբերություն մեզ, այսինքն հրեաները, ի տարբերություն հայերիս, իշխանության են բերել ծայրահեղ ազգայնականների, իրենց նախկին վարչապետ Նաթանյահուն էլ կրկին վարչապետ է: Իսկ նրա ծրագիրը ներառում է իսրայելական բնակավայրերի էլ ավել ամրապնդումն ու ընդլայնումը: Ովքեր պատմությանը ծանոթ չեն, 1967-ի հերթական իսրայելա-արաբական պատերազմին՝ 6-օրյա պատերազմին, Իսրայելը Հորդանանից գրավում է Հորդանան գետի արևմտյան ափը, որ պարզապես կոչվում է Արևմտյան Ափ (West Bank), որը պաղեստինցիները իրենց հայրենինքն են համարում, որտեղ հիմա բնակվում է մոտավոր այնքան պաղեստինցի, որքան Հայաստանում հայ: Չնայած, 1967-ից սկսած Վեսթ Բանկը գտնվում է Իսրայելի տիրապետության տակ, և Իսրայելը այստեղ բնակեցրել է ավելի քան կես միլիոն հրեա, ստեղծել է ավելի քան 200 բնակավայր, ցանկապատել և զատել է իր ու պաղեստինյան բնակավայրերը, մետր առ մետր բնակեցնելով իրենով է անում տարածքը՝ միջազգային հանրությունը Վեսթ Բանկը Իսրայել պետության մաս չի ճանաչել: Սրանով հանդերձ, Նաթանյահուն ավելի կտրուկ քայլեր անելու ծրագրով հետ է եկել և նոր հակամարտությունը պաղեստինցիների, հորդանանցիների, լիբանանցիների, եգիպտացիների և այլ արաբների հետ անխուսափելի է:
Մեզ էլ հակադրվում են թրքական մի քանի պետություններ, մեր ճանապարհն էլ՝ պայքարն էլ բարդ է, սակայն դա ավելի բարդ չէ, քան հրեաներինն է: Դատարկագլուխ է նա, դավաճան է նա, ով միջազգային նորմեր ցուցանելով է հրաժարվում Արցախից: Արցախը Աստծո կողմից որոշված հայկական տարածք է:
Հակադարձելով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ազգային ազատագրական պայքարը ուրացած, մեր զրկանքները ուրացած, մեր ազգային նպատակները դավաճանած անձի ամանորյա ուղերձում հնչեցրածին, վստահաբար պնդում եմ, որ Արցախը հայկական է և ով կաջակցի նրան դա ադրբեջանական դարձնել՝ դավաճան է և բոլոր այդ մարդիկ ստանալու են իրենց հատուցումը: Ազգային պայքարը օրերով կամ տարիներով չէ գրվում, դա գրվում է տասնամյակներով և դարերով, իսկ այս ամոթալի օրերը պատմության գրքերում լինելու են թռուցիկ պարագրաֆներ, իսկ Արցախը լինելու է հայկական:
Հայը թուրքի հետ չի հաշտվելու, քանի դեռ ցեղասպան պետությունը չի ճանաչել իր կատարած ոճիրները, չի զղջացել և չի հատուցել: Հայի ազատագրական պայքարից շեղվողն ու մեր զրկանքները ուրացողը դավաճան է: Չկա սրան այլընտրանք կամ այլակարծություն: Սա է մեր համար Աստծո կողմից գրված ճշմարտությունն ու ճանապարհը, սրանից շեղումը մեր գոյության դադարումն է: Բոլոր հայերը պարտավոր են սա իմանալ, ով կշեղվի սրանից ազգադավ է»: