ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք. ՄԻՊ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որը արգելափակված է արդեն 17 օր։ Թվիթթերի իր միկրոբլոգում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Ըստ նրա՝ սա է միակ ճանապարհը՝ հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու համար։ Եվ այո, այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի խորհրդանիշով մեքենաներն են մուտք ու ելք անում, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է»,- նշել է նա։