Ադրբեջանում հերթական զեկույցն է պատրաստվում Մերձավոր Արեւելքի հայ համայնքի մասին
                                    Ադրբեջանը հերթական զեկույցն է պատրաստում հայ սփյուռքի մասին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը պատրաստում է հերթական հաշվետվությունը Մերձավոր Արեւելքի հայ համայնքի մասին։ Ավելի վաղ կենտրոնը մանրամասն ուսումնասիրել էր Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Արգենտինայի հայ համայնքները։
Հաշվի առնելով այն, որ ակներեւաբար կեղծ նյութերի պատրաստման համար գործի է դրվել պետական քարոզչամեքենան, կարելի է միայն կռահել, թե ինչ «տվյալներ» են օգտագործվել այդ հաշվետվությունները պատրաստելիս։ Այս մասին գրում է news.am-ը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    