Ադրբեջանը ներկայացրել է իրական պահանջները
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Շուշի-Ստեփանակերտ ճանապարհահատվածում 4-րդ օրը բողոքի ակցիա իրականացնող ադրբեջանական «բնապահպանները», բացի քաղաքական նախապայմաններից, սկսել են անհեթեթ պահանջներ ներկայացնել։ Մասնավորապես, նրանք իրենց կարգախոսներում պահանջել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի հեռացումը Արցախից, կամ, ինչպես իրենք նշել՝ «Ադրբեջանի տարածքից»:
«Հարությունյան, հեռացիր: Վարդանյան, հեռացիր»,- գոռացել են ադրբեջանցի «բնապահպանները»:
Իսկ Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը, նրանք անվանել են «խաղաղության ճանապարհ»: