«Հայի տականքը». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ
Կարդում, լսում ես քպ-ականներին և ապշում, թե այսքան տականք որ ժողովուրդն ունի։
Սրանք ոչ միայն զուրկ են որևէ ազգային պատկանելությունից, այլև տարրական մարդկային հատկություններից՝ խիղճ, գթասրտություն, արժանապատվություն, հիշողություն։ Սխալվում էր մեծն Նժդեհը, հայ ժողովրդի տականքը ոչ միայն ուրիշ է, այլև չափից դուրս շատ։
Կրկնեմ ևս մեկ անգամ, մի վիրավորեք մեր վայրագ թշնամուն, քպ-ականներին անվանելով «թուրք»։
Այդ խոսքը նրանց համար հաճոյախոսություն է։ Արդեն համոզված կարելի է պնդել, որ մեր թշնամու հետ ձեռք ձեռքի տված այս հայի տականքները հանձնել և հանձնում են հայրենիքը, հանուն իրենց ստամոքսի։