Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է գրեթե 4.5 մլրդ դոլար
Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 4.49 միլիարդ դոլար՝ արձանագրելով 20.45 %-ի աճ: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Իրանից արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար՝ գրանցելով 29.85 %-ի աճ, իսկ ներկրվող ապրանքների արժեքը կազմել է 1.99 մլրդ դոլար՝ աճելով 10.41 %-ով:
Սեպտեմբերին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 417.14 միլիոն դոլար՝ այս տարի գրանցելով 7.13 %-ի անկում, իսկ Թուրքիայից արտահանումը կազմել է 228.48 միլիոն դոլար՝ գրանցելով 7.13 %-ի աճ: Իրանից արտահանումների ծավալը կազմել է 228.48 միլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 25.64 %-ով:
Իսկ 2021 թ. Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4.77 մլրդ՝ արձանագրելով 69.12 %-ի աճ 2020 թ. համեմատությամբ: