Բաժիններ՝

Իսպանիայի ֆուտբոլի ընտրանին նոր մարզիչ ունի

Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի:

Այս մասին գրում է Իսպանիայի ընտրանու մամուլի ծառայությունը: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը Լուիս դե լա Ֆուենտեն է: Նոր մասնագետը կներկայացվի դեկտեմբերի 12-ին:

Մինչ այս Ֆուենտեն մարզել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականների, իսկ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում էր 2019 թվականից: Նրա ղեկավարմամբ «Կարմիր Ֆուրիան» հասել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս