Իրանի կողմից ՀՀ-ին 600 հրթիռ փոխանցելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ
Հայաստանի Հանրապետությանն Իրանի կողմից 600 հրթիռ փոխանցելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Երեկ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հոկտեմբերին գաղտնի կերպով իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան։
«Հրթիռները ոչ թե վաճառվել են, այլ նվիրաբերվել։ Դրանցից 500-ը «Դեհջլավիե» հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր են, իսկ 100 միավորը՝ «Ալմաս»։
Ըստ կայքի՝ «Դեհջլավիե» հրթիռային համակարգը մշակվել է 2012 թվականին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության պատվերով, իսկ «Ալմաս» համակարգը մշակվել է 2021 թվականին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի պատվերով։
Սերգեյ Առաքելյան