ԱՊՀ երկրների ներկայացուցիչները կստեղծեն ինտերնետային առևտրի աշխատանքային խումբ

ԱՊՀ մասնակից երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի մասնակիցները համաձայնության են եկել աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ ինտերնետային առևտրի ոլորտում հարցերի լուծման համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Քննարկման արդյունքն է դարձել նիստի բոլոր մասնակիցների հավանությանն արժանացած որոշումն աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ Էլեկտրոնային առևտրի ոլորտում խնդրահարույց հարցերի օպերատիվ քննարկման և լուծման, ինչպես նաև մարկետփլեյսների (խմբ. էլեկտրոնային առևտրի հարթակ) պրակտիկ գործունեության կատարելագործման համար, որի նպատակն է բարձրացնել ինտերնետային առևտրի նկատմամբ սպառողների վստահության մակարդակը ԱՊՀ ամբողջ տարածությունում», – լրագրողներին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից՝ ամփոփելով միջոցառման արդյունքները:

Նիստին մասնակցել են ԱՊՀ ութ երկրների (Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի), ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման հիմնական թեման են դարձել ինտերնետի, այդ թվում՝ մարկետփլեյսների միջոցով ապրանքների վաճառքի հրատապ հարցերը և ԱՊՀ երկրներում Էլեկտրոնային առևտրի բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս