Բաժիններ՝

Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում եվրոպական ակումբներն ընկերական հանդիպումներն են անցկացնում միմյանց հետ: Միլանի «Ինտեր»-ն այս օրերին Մալթայում է և ընկերական հանդիպում անցկացրեց ավստրական «Զալցբուրգ»-ի հետ: Իտալական ակումբի առաջին գնդակը խաղի 20-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 4:0 հաշվով: Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 80-րդ րոպեին:

«Ինտեր»-ը մինչ Սերիա Ա-ի մեկնարկը ևս երեք ընկերական հանդիպում կանցկացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031