Բաժիններ՝

Խնձորով և եփովի կրեմով կարկանդակ

Բաղադրիչներ խմորի համար

1. Ալյուր – 250 գ

2. Կարագ (սենյակային ջերմաստիճան) – 150 գ

3. Նուշի ալյուր (կամ այլ ընկույզի ալյուր) – 30 գ

4. Շաքարի փոշի – 100 գ

5. Ձու – 1 հատ

6. Աղ – 3 գ

Բաղադրիչներ եփովի կրեմի համար

  • Կաթ – 200 մլ
  • Շաքարավազ – 50 գ
  • Ձու – 1 հատ
  • Օսլա – 1 ճ/գ
  • Ալյուր – 1 ճ/գ
  • Կարագ – 50 գ
  • Նուշի ալյուր (կամ այլ ընկույզի ալյուր) – 50 գ

Բաղադրիչներ ջնարակի համար

1. Ծիրանի ջեմ կամ կոնֆիտյուր

2. Խոշոր խնձոր – 5 հատ

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար հարիչով կամ բլենդերով հարել կարագը, շաքարավազը, ընկույզի ալյուրը և ձուն։ Այս շաքարավազասերուցքային խառնուրդի մեջ մի քանի փուլով ավելացնել մաղած ալյուրը։ Խմորին գնդակի ձև տալ, փաթաթել թաղանթով և դնել սառնարանում 15 րոպե:

2. Եփովի կրեմը պատրաստելու համար փոքր կաթսայի կամ սոտեյնիկի մեջ լցնել ալյուրը, եգիպտացորենի օսլան, շաքարավազը և ձուն, հարել: Աստիճանաբար ավելացնել կաթը և խառնել։ Դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև կրեմը թանձրանա։ Վերցնել կրակից։ Տաք սերուցքի մեջ ավելացնել փափկած կարագը և հարել մինչև այն ամբողջությամբ լուծվի։ Կրեմը ծածկել թաղանթով։ Հովացնել սենյակային ջերմաստիճանում։

3. Խնձորը բարակ շերտատել:

4. Խմորը գրտնակել կլոր շերտով, գրտնակով տեղափոխել այն կաղապարի մեջ, ավելցուկը կտրել և պատառաքաղով ծակեր անել։

5. Կրեմը լցնել խմորի հիմքի վրա և հարթեցնել։ Վերևում նրբորեն շարել խնձորի շերտերը:

6. Խնձորների վրա հալեցրած կարագ քսել և շաքարավազ ցանել՝ կարամելացնելու համար: Կարկանդակը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել, մինչև դարչնագունի։ Փոքր կաթսայի կամ սոտեյնիկի մեջ հալեցնել ծիրանի մուրաբան երկու ճաշի գդալ ջրի հետ, վրձնով տարածել կարկանդակի վրա և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս