«Երբեք չի եղել, որ գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում տա, այլև քրեական վարույթ հարուցի մասնավոր անձի վերաբերյալ։ Չի կարող անմիջական վերադասի տված հաղորդմամբ հարուցված քրեական վարույթը հսկող դատախազն այլ գնահատական տալ այդ գործին»:
«Զգացի, որ խոսքն այլևս արժեք չունի, ուժը գերակայում է աշխարհում։ Հավերժական պարտությունը, որ այդ ժամանակ եկավ ինձ մոտ, կարծում եմ՝ երբեք չեմ հաղթահարի, հիմա իմ ուժը իմ խոսքն է՝ որպես լրագրող, բայց այդքան վստահ չեմ իմ խոսքի վրա, ինչպես նախկինում։ Իսկապես շատ կուզեի, որ լիներ այն աշխարհը, որը ես էի պատկերացնում՝ քաղաքակիրթ, օրենքների գերակայությամբ և այլն, բայց ցավոք, տեսնում ենք, որ աշխարհակարգեր են փլվում։ Խոսքը միայն պատերազմների թատերաբեմում հայտնված երկրների մասին չէ, այլ առհասարակ այս մոլորակի հետ կատարվածի մասին է»,- ասաց Տ. Խաչատրյանը։
44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրն այսօր առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր Դատախազություն։ Պատճառը սոցցանցերում իր լուսանկարի տարածումն է, որտեղ ներկայացվում է, թե իբր ինքն առողջական խնդիրներ ունի, և Եվրոպայում բուժում ստանալու նպատակով դրամահավաքի հաշվեհամար է բացվել։