Նարեկ Մկրտչյանը՝ զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխության և բողոքների մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ապատեղեկատվություն է համարում ինտենսիվ քննարկվող այն հարցը, թե ֆինանսական տնտեսումների նպատակով տեղի են ունեցել զինհաշմանդամության կարգի փոփոխություններ, ինչի հետևանքով պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող տղաներից ոմանք զրկվել են իրենց հաշմանդամության կարգից և սոցիալական աջակցությունից։

Նախարարը թեմայի մասին խոսել է այսօր Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ընդգծելով.

«Դա իրականության հետ աղերս չունի, որովհետև այդ որոշումը քաղաքական որոշմամբ չի կայացվում, կա մասնագիտական համայնք՝ բժիշկների խումբ, որն ուսումնասիրում և սահմանում է  հաշմանդամության խումբ, որից հետո որոշակի ժամկետից հետո տեղի է ունենում առողջական վիճակի վերափորձաքննություն, որի արդյունքում, եթե մարդու առողջական վիճակում փոփոխություն է տեղի ունեցած լինում, ապա  փոփոխություն է կատարվում նաև նրա հաշմանդամության խմբում՝ դրա հետևանքներով միասին։

Հաշվի առնելով պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կողմից բարձրաձայնված հարցերը՝ մենք օրենքի նախագիծ ենք մշակում, որպեսզի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի այն շահառուները, որոնց հաշմանդամության կարգում փոփոխություն է եղել, ստանան 2-րդ խմբի հաշմանդամի սոցիալական երաշխիքներ՝ երեք տարով՝ եթե 3-րդ խմբի հաշմանդամություն ունեն անգամ»,- ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս