Իսկ Ռուբիկ Մխիթարյանը կհամարձակվի՞ գնալ Ազգային ժողով

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի դատավորների 4 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի՝ օրեր առաջ ստորագրած հայտարարության մեջ նշված են թափուր տեղերի հավակնորդների անունները:

Ըստ այդմ՝

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի  թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ  թեկնածուները.

Կարդացեք նաև

1. Արման Թովմասյան

2. Վահագն Թորոսյան

3. Արգիշտի Ղազարյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ  թեկնածուները.

1. Լուսինե Աբգարյան

2. Ռուբիկ Մխիթարյան

3. Դավիթ Վեքիլյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 2 թափուր տեղերի համար առաջադրվել են հետևյալ  թեկնածուները.

1. Լիզա Գրիգորյան

2. Լիլիթ Խաչատրյան

3. Արման Կուրեխյան

1. Անահիտ Թումանյան

2. Անի Մխիթարյան

3. Աղասի Մկոյան

168.amանդրադարձել էր այս թեմային, նշել, որ հատկապես ԲԴԽ անդամների՝ առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելն իրենց պաշտոնավարման ընթացքում լրջորեն վտանգում է նրանց անկախությանը:

Շատ կանխատեսելի ապագա քվեարկությունների ֆոնին միակ ինտրիգը թերևս Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության հարցն է:

Այս թեկնածուները հանդես են գալու Ազգային ժողովում, և հիմա, երբ ընդդիմությունը վերադարձել է Խորհրդարան, դժվար է պատկերացնել, թե ինչպես է բազմաթիվ քաղաքական կալանավորումների համահեղինակ դատավորը, ով կալանավորել է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանին, Արմեն Չարչյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, պատասխանելու ընդդիմադիր պատգամավորների, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հարցերին, երբ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նրա որոշմամբ է շարունակել մնալ ազատազրկված:

Մեր տեղեկություններով՝ այս եռյակից ամեն դեպքում ընտրությունը կկատարվի Դավիթ Վեքիլյանի օգտին, ով Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանի շրջապատի անձ է:

Ինչ խոսք, Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունն ԱԺ-ում խոստանում է դիտարժան լինել:

Տեսանյութեր

Լրահոս