Կարեն Անդրեասյանը հասկացել է, որ իրավիճակը թեժանում է, և առաջարկել է բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցելու քվեարկությանը, դուրս գալ սենյակից, ինչից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավոր Աննա Մաթևոսյանը մի կողմ է դրել քվեաթերթիկը՝ ասելով, որ չի մասնակցելու քվեարկությանը, բայց սենյակից դուրս չի գալու, որպեսզի տեսնի՝ ինչ է այնտեղ կատարվելու, և հույս ունի, որ իրեն բռնի ուժով դուրս չեն հրավիրելու:
Օրեր առաջ տեղեկություն ստացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առաջադրվել է որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի թեկնածու: Տեղեկությունը Արշակ Վարդանյանը հաստատել էր ԶԼՄ-ների հետ զրույցում:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի դատավորների 4 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: