![](/banners/BeFunky-design.jpg)
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը նվազել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/shenq.jpg)
2022 թվականի հոկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 379 բնակարան, ընդ որում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների 8.4%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։
Մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ 13.5%-ով։ Նույն ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափը՝ 29.8% արձանագրվել է Կոտայքի, առավել ցածրը՝ 1.8-ական տոկոսներ՝ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում։