Գազի պաշարները Սեւ ծովի հանքավայրում գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր. այս թիվը, հավանաբար, կարող Է աճել:
Հնդկաստանը նոյեմբերի 2-ին կատարել Է AD-1 հրթիռի հաջող փորձարկումներ, որը մշակվել Է երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլի շրջանակներում:
Հայաստանի և Իրանի միջև տարակածություններ չկան. Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Այս մասին իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը:
Հուշարձանների նորոգման պրոցեսում շուշաբանդային, կաֆել-մետլախային տրամաբանություն են օգտագործել
ԱՊՀ-ի երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերը:
Փաշինյանն ու թիմը 28 րոպե քննարկում են վարորդների հագուստների, փողոցների ասֆալտների որակի հարցերը
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածի ձեռքբերումներն ու խնդիրները:
Հայաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են մամուլում հրապարակված տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ հանդես կգա:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։
Նիկոլ Փաշինյանը նորից հատ-հատ ընթերցում է սալիպակատված ու ասֆալտապատված փողոցների հասցեները
Այսօր մեր հաջողությունների մեծ մասը պայմանավորված է ՌԴ-ից դուրս եկած ընկերություններով. Քերոբյան
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից:
Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանից դեպի Իրան արտահանումների մեջ խոչընդոտ ենք տեսնում. Քերոբյան
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամսում կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
2022 թ. ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումները 47 միլիարդ դրամ են. դրանք ավելի շատ են, քան ոչ ԵԱՏՄ երկրներինը
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Գործակալության տվյալներով՝ խմբավորումը գործել Է Իլամի նահանգում եւ մասնակից Է եղել երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններին:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.36-ին, Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների եւ ոչ միայն նրանց դժգոհությունը Սոչիում ստորագրված փաստաթղթից եւ հիասթափությունը Ռուսաստանի անկարողությունից ստիպելու են Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախ գոյության փաստը, հերթական անգամ ստիպելու են նրանց՝ դիմելու ավելի զորեղ ու հեղինակավոր միջնորդի, ինչպիսին Արեւմուտքն է: Մոսկվայի միջնորդությամբ չստացվեց հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Պրահայի գործընթացը շարունակելու դեպքում շատ հանգիստ կարելի է հայաթափել Արցախը եւ այն հանձնել Ադրբեջանի տնօրինմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲՏԱ փոխնախարար Գեւորգ Մանթաշյանը գործուղվում է Սեուլ:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 3-ին Ճապոնական ծովի կողմն Է արձակել մեծ հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ, որն, ըստ գնահատումների, մեծ հավանականությամբ կարող Է լինել միջմայրցամաքային, եւ փոքր հեռահարության երկու հրթիռ: