
Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական բջիջ են չեզոքացրել երկրի արեւմուտքում. IRNA

Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական բջիջ են հայտնաբերել եւ ոչնչացրել երկրի արեւմուտքում: Նոյեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ խմբավորումը գործել Է Իլամի նահանգում եւ մասնակից Է եղել երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններին: Ահաբեկիչները պլանավորել Էին հարձակում այն օբյեկտների վրա, որոնք գտնվում են զնված ուժերի եւ անվտանգության մարմինների կառավարման ներքո: Կատարվել Է նաեւ նռնակների եւ հրկիզող ռումբերի տնայնագործական արտադրություն: Նախնական տվյալներով՝ խմբավորումը կապեր Է ունեցել օտարերկրյա կենտրոնների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: