Բաժիններ՝

Էրդողանը գնահատել Է գազի պաշարները Սեւ ծովի հանքավայրում

Գազի պաշարները Սեւ ծովի հանքավայրում գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր. այս թիվը, հավանաբար, կարող Է աճել: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Sabah թերթը գրել Է, որ Թուրքիան գրեթե 10 մլրդ դոլար Է ներդրել Սեւ ծովի Սաքարիա հանքավայրից 540 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման եւ փոխադրման նախագծում: Ըստ պլանների, առաջին գազը հանքավայրից պետք Է Թուրքիա հասնի 2023 թվականին:

Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել Է, որ Սեւ ծովում հայտնաբերված գազի արժեքը կազմում Է 400 միլիարդ դոլար: «…Սաքարիա հանքավայրի հետախուզված պաշարները կազմում են 540 միլիարդ խորանարդ մետր: Հավանաբար, այդ թիվը կաճի»,-Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերում Է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը հավելել Է, որ ժամանակակից հորատման կայանքների շնորհիվ Թուրքիայի հնարավորությունները խիստ ընդլայնվել են:

Նա նշել Է, որ արդեն առաջարկություններ են ստացվում ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման եւ փոխադրման գործում համագործակցության շուրջ: «Տարբեր առաջարկություններ կան գործընկերներից: Լիբիան շահագրգռված Է բնական պաշարների ուսումնասիրման գծով մեր ծառայություններով»,-ճշտել Է Թուրքիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս