Բաժիններ՝

Հնդկաստանը կատարել Է ՀՕՊ-ի համակարգի կալանիչ հրթիռի փորձարկումներ

Հնդկաստանը նոյեմբերի 2-ին կատարել Է AD-1 հրթիռի հաջող փորձարկումներ, որը մշակվել Է երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլի շրջանակներում: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնում Է ANI գործակալությունը, վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը, հրթիռի արձակումը կատարվել Է Աբդուլ Քալամ կղզուց՝ Օդիշայի արեւելյան նահանգի ափերի մոտ:

AD-1-ը մեծ հեռահարության երկաստիճան, պինդվառելիքային կալանիչ հրթիռ Է, որը նախատեսված Է հավանական թշնամու բալիստիկ հրթիռների, ինչպես նաեւ ինքնաթիռների արտամթնոլորտային եւ ներմթնոլոտային կալանման համար: Հնդկաստանն ստեղծում Է ՀՕՊ-ի երկԷշելոն համակարգ՝ հրթիռային հարձակումից խոշոր քաղաքների պաշտպանության համար, որն ունակ կլինի ոչնչացնելու մինչեւ 5 հազար կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930