Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն արձակել Է երկու փոքր եւ մեկ մեծ հեռահարության հրթիռներ. Yonhap

ԿԺԴՀ-ն նոյեմբերի 3-ին Ճապոնական ծովի կողմն Է արձակել մեծ հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ, որն, ըստ գնահատումների, մեծ հավանականությամբ կարող Է լինել միջմայրցամաքային, եւ փոքր հեռահարության երկու հրթիռ:

Այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ): «Գրանցված են հյուսիսկորեական մեկ մեծ հեռահարության մեկ հրթիռ եւ փոքր հեռահարության երկու հրթիռ»,- մեջբերում Է անում գործակալությունը ՇՊԿ-ի հայտարարությունից:

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ մոտավորապես 07:40-ին (Երեւանի ժամանակով 02:40-ին) Փենյանի Սունանի շրջանից Ճապոնական ծովի կողմն Է արձակվել մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ: Զինվորականների կարծիքով՝ մեծ Է հավանականությունը, որ դա եղել Է միջմայրցամաքային հրթիռ, քանի որ թռիչքի ժամանակ տեղի Է ունեցել շարժիչի եւ մարտագլխիկի անջատում: Մոտավորապես 08:39-ին (03:39-ին) Փյոնան Նամդոյի նահանգից Ճապոնական ծովի կողմն Է արձակվել, ըստ գնահատումների, փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ: Տարվա սկզբից ԿԺԴՀ-ն 30 անգամ կատարել Է հրթիռային արձակումներ: Նոյեմբերի 2-ին արձակվել Է առնվազն 23 հրթիռ, ինչպիսք են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները եւ «երկիր – օդ» դասի հրթիռները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս