Հնդկական խոհանոցի այս ուտեստը կհիացնի Ձեզ
Բանջարեղենով սամոսաների բաղադրատոմսը՝ Tajj Mahal ռեստորանի շեֆ-խոհարարի կողմից:
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ցորենի ալյուր – 400 գ
2. Աղ – 1/2 թ/գ
3. Հալած կարագ – 100 գ
4. Սառը ջուր – 150 մլ
Միջուկի համար՝
1. Կարտոֆիլ – 3 հատ
2. Ծաղկակաղամբ – 300 գ
3. Կանաչ ոլոռ – 250 գ
4. Հալած կարագ – 4 ճ/գ
5. Համեմունք սաբժի մասալա – 20 գ
6. Սառը ջուր – 2 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
8. Բուսական յուղ – 500 մլ
Պատրաստման եղանակը
1. Խմորը պատրաստելու համար ալյուրը մաղել ամանի մեջ, ավելացնել աղ և կարագ։ Կարագը մատներով տրորել: Զանգվածը պետք է պաքսիմատի նմանվի։ Այնուհետև լցնել ջուրը և խմոր հունցել։ Գունդ ձևավորել և ծածկել խոնավ շորով: Խմորը թողնել 30 րոպե հանգստանա։
2. Միջուկը պատրաստելու համար մաքրել կարտոֆիլը և կտրատել փոքր խորանարդիկների։ Ծաղկակաղամբը բաժանել փոքր ծաղկաբույլերի: Կանաչ ոլոռը եռացնել ջրի մեջ 3-5 րոպե։
3. Տապակի մեջ լցնել ձեթը, ավելացնել սաբջի մասալան, տաքացնել։ Այնուհետև ավելացնել կարտոֆիլի խորանարդիկները, տապակել 3-4 րոպե։ Այնուհետև լցնել ծաղկակաղամբը և ոլոռը: Համեմել աղով և պղպեղով։ Ավելացնել ջուր, ծածկել և եփել 10 րոպե։
4. Պատրաստի խմորը բաժանել 10 հավասար գնդիկների, յուրաքանչյուրը բարակ գրտնակել 15-17 սմ տրամագծով շերտերի, այնուհետև յուրաքանչյուր շերտը կիսել երկու մասի։
5. Յուրաքանչյուր կիսաշրջանի վրա ջուր քսել, ծայրերը ծալել դեպի կենտրոն՝ «տոպրակ» պատրաստելու համար, սեղմել: Միջուկը դնել տոպրակի մեջ:
6. Տապակել բարձր կողմերով տապակի մեջ 1-2 րոպե։
Պատրաստեց Անի Գաբուզյանը