Բաժիններ՝

Պատրաստում ենք հիլով և դարչինով բուլկիներ

Բաղադրիչներ

Խմորի համար:

1. Ալյուր – 800 գ

2. Շաքարավազ – 200 գ

3. Ձու – 2 հատ

4. Կաթ – 1.5 բաժակ (375 գ)

5. Կարագ – 65 գ

6. Շագանակագույն շաքարավազ – 75 գ

7. Հիլ (աղացած) – 1 թ/գ

8. Չոր խմորիչ – 7 գ

9. Աղ – մի պտղունց

Կրեմի համար՝

1. Կարագ – 100 գ

2. Շաքարավազ – 80 գ

3. Աղացած դարչին – 20 գ

4. Աղացած հիլ – 20 գ

Պատրաստման եղանակը

1. Խմորիչը խառնել գոլ (ոչ տաք) կաթի հետ և թողնել 5 րոպե տաք տեղում, մինչև խմորիչը սկսի փրփրել։

2. Ձուն և աղը հարել, ավելացնել հիլը, շաքարավազը, 50 գ հալեցրած կարագը, 500 գ ալյուրը և կաթ-խմորիչ խառնուրդը։ Պետք է ստացվի բավականին կպչուն զանգված:

3. Ավելացնել մնացած 300 գ ալյուրը և հարել 7-10 րոպե, մինչև խմորը դադարի կպչել ձեռքերին։ Պատրաստի խմորի վրա ալյուր ցանել, ծածկել թաղանթով և 1.5 ժամ դնել տաք վայրում (խմորի զանգվածը պետք է կրկնապատկվի)։

4. Քանի դեռ խմորը բարձրանում է, պատրաստում ենք դարչինով կրեմը։ Դա անելու համար պետք է խառնել աղացած հիլը, դարչինը, շաքարավազը և փափուկ կարագը մինչև ստացվի հարթ զանգված:

5. Թխելու տապակի մեջ յուղաթուղթ փռել, վրան դնել մի քանի կտոր կարագ և շաղ տալ շագանակագույն շաքարավազի կեսը։

6. Սեղանի վրա ալյուր շաղ տալ և խմորը գրտնակել 1 սմ հաստության շերտի։ Ստացված կրեմը նրբորեն բարակ շերտով տարածել խմորի մակերեսին։

7. Խմորը կիսով չափ ծալել, որպեսզի կրեմը ներսում լինի։ Խմորի երկար կողմերից սուր դանակով 1.5-2 սմ հաստությամբ երկար շերտեր կտրել: Կստանաք երկար բարակ նրբերշիկներ։ Յուրաքանչյուր նրբերշիկ պետք է ոլորել և փորձել հանգույց կապել:

8. «Հանգույցները» շարել տապակի վրա՝ միմյանց միջև բավականաչափ տարածություն թողնելով։ Վրան շաղ տալ շագանակագույն շաքարավազ, ծածկել սրբիչով և մոտ 1.5 ժամ թողնել տաք տեղում։

9. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան։ Երբ բուլկիները բարձրանան, տապակը դնել ջեռոցը և թխել 20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս