
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 35-ամյա Դավիթ Հ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Գորիսի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 15-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Գորիսի բաժին է հրավիրվել 35-ամյա Դավիթ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: