ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմեններին

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս և հոլանդախոս Դաշնային օմբուդսմեններին:

Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Բելգիայի հոլանդախոս օմբուդսմեն Դեյվիդ Բաելը ներկայացրել է Բելգիայի օմբուդսմենական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների բարեվարքության ստուգման մեթոդաբանությանն ու գործիքակազմին, անցկացվող հետաքննությունների գործընթացին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930