Յուրի Բաբախանյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Յուրի Բաբախանյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանին, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Յուրի Բաբախանյանը 2021 թվականի մարտի 15-ից Հայաստանի դեսպանն է Հնդկաստանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930