Բաժիններ՝

Հարավային Կորեան հաստատել Է Ուկրաինային մահացու զենք չմատակարարելու` իր պարտավորությունը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 11-ին հաստատել Է Ուկրաինային այսպես կոչված մահացու ռազմական օգնություն չտրամադրելու` իր պարտավորությունը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Հարավային Կորեայի կառավարության՝ Ուկրաինային մահացու զենք չմատակարարելու պարտավորությունը չի փոխվել»,-գործակալությունը մեջբերում Է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությունը: Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով անունները չնշած ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ ԱՄՆ-ը պլանավորում Է Հարավային Կորեայից 155-միլիմետրանոց 100 հազար արկ գնել հրանոթների համար՝ դրանք Ուկրաինային մատակարարելու նպատակով:

Ինչպես նշում Է «Ռյոնհապ»-ը, Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինն այս ամսվա սկզբին իրենց բանակցությունների ժամանակ «սկզբունքորեն» համաձայնել են շարունակելու «հրետանու շուրջ գործարքը»: Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության համաձայն, այս հարցի շուրջ ներկայում կոնսուլտացիաներ են վարվում ԱՄՆ-ի եւ հարավկորեական ֆիրմայի միջեւ՝ փորձելով լրացնել զինամթերքի անբավարարությունն ամերիկյան պահեստներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930