Մարոկկոյի համը՝ Ձեր նախաճաշի սեղանին
Բաղադրիչներ
1. Ձու – 1 հատ
2. Պահածոյացված սիսեռ – 100 գ
3. Պահածոյացված լոլիկ – 100 գ
4. Սմբուկ – 0.5 հատ
5. Սպանախ – 50 գ
6. Սոխ – 1/4 հատ
7. Չիլիի մածուկ – 1 թ/գ
8. Սխտոր – 1 պճեղ
9. Համեմի աղացած սերմ – 1/4 թ/գ
10. Բանջարեղենի արգանակ – 30 մլ
11. Կանճրակի (рапс) յուղ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը, սոխն ու սխտորը մանր կտրատել:
2. Խորը տապակի մեջ տաքացնել յուղը: Տապակել սոխն ու սխտորը՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
3. Ավելացնել չիլիի մածուկը և համեմը, լավ խառնել։
4. Լցնել սիսեռը և բանջարեղենի արգանակը, եփել 5 րոպե։ Այնուհետև պատառաքաղով տրորել սիսեռի մոտ մեկ երրորդը։
5. Ավելացնել լոլիկը և սմբուկը: 10 րոպե անց լցնել սպանախը:
6. Խառնուրդի մեջ փոսիկ բացել և ձուն կոտրել դրա մեջ։ Ծածկել կափարիչով և տապակել 2 րոպե։
7. Վերցնել կրակից և մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը