Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Անի Գևորգյանին ապտակելու նրա հեռախոսը խլելու գործով դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել:
Աշխատանքային սովորական քննարկում էր. Արմեն Գալջյանը՝ ՔՊ գրասենյակում Փաշինյանի հետ հանդիպման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրեն «հավատարիմ» անդամների հետ։
Չավին նշել է այն թիմերին, որոնք նա համարում է աշխարհի առաջնության ֆավորիտներ։
Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ`ինքնաձիգի 460 փամփուշտով:
Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։
Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ծառատունկի: «Այսօր առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում ընտանիքով մասնակցեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում մայրաքաղաքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:
Չինաստանի իշխանությունները չեն թուլացնի քովիդի դեմ խիստ միջոցառումները՝ արտերկրում և երկրի ներսում բարդ համաճարակային իրավիճակի ֆոնին։
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածնի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու:
Չինական Շանհայ քաղաքում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսը (China International Import Expo):
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել ՊՍԺ-ի դեմ երկրպագուների պահվածքի պատճառով։
23-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Անվիճելի է, որ 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և կիբեռպաշտպանությունը ազգային անվտանգության և պետական պաշտպանության պարտադիր և կարևորագույն բաղկացուցիչ տարր են, իսկ տվյալ ուղղություններով համապարփակ ռազմավարական փաստաթղթերի մշակումն ու իրագործումը (ներառյալ՝ պարբերաբար դրանց վերանայումն ու լրամշակումը)` նշված ոլորտների արդյունավետ կառավարման և պետության պաշտպանության ու անվտանգության ապահովման համար անփոխարինելի միջոցներ։
Նախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված Վ.Գ.-ն, կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո, պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց:
Ռուսաստանը կպահպանի համաշխարհային շուկաներում նավթ վաճառելու շահագրգռվածությունը գների սահմանաչափի ներդրումից հետո։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կշարունակի իր ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ:
Թաիլանդը պատրաստ է Մոսկվային և Կիևին բանակցային հարթակ տրամադրել ուղիղ երկխոսության և ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։
Կատարվում է նախաքննություն:
«Նալջի» արևադարձային փոթորկի հետևանքով Ֆիլիպիններում տուժել է ավելի քան 4,23 միլիոն մարդ։ Աղետի զոհ է դարձել 155 մարդ:
Մոսկվան և Բաղդադը պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել խաղաղ կիրառման նպատակներով միջուկային տեխնոլոգիաների շուրջ:
Անբավարար ֆինանսավորման պատճառով հոկտեմբերի 24-ից Ուկրաինայում անջատվել են SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին Այգեհովիտ բնակավայրից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 46-ամյա այգեհովիտցու վարած «ԳԱԶ-66»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում:
Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդեռլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։
Ինչպես երևում է, այս կառավարության որոշ նախարարների նույնիսկ իշխանության ներսում են դժվար հանդուրժում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, եւ հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթեւոսյանն ունենա:
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Արեւմուտքը տնտեսական սանկցիաներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, սկսեցին ուշադիր հետեւել, թե Հայաստանն ինչքանով է ենթարկվում այդ սահմանափակումների ռեժիմին։
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: