
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառատունկի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ծառատունկի:
«Այսօր առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում ընտանիքով մասնակցեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում մայրաքաղաքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ: