
Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկը 155 մարդու կյանք է խլել

«Նալջի» արևադարձային փոթորկի հետևանքով Ֆիլիպիններում տուժել է ավելի քան 4,23 միլիոն մարդ։ Աղետի զոհ է դարձել 155 մարդ:
1,01 մլն տեղահանվածներ գտնվում են 1038 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 129 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 34-ը անհետ կորած են համարվում։ Երկրի տարբեր հատվածներում ջրհեղեղներ ու սողանքներ են։
Փոթորիկը վնասել է 24,9 հազար տուն, ավերել է ավելի քան 3 հազար շինություն։ Աղետի հետևանքով վնասվել է 503 ճանապարհ և 119 կամուրջ։ 359 քաղաքում էլեկտրամատակարարման ընդհատումներ են գրանցվել, սակայն 252-ում այն վերականգնվել է, 38 համայնքներում կապի, 11-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։
Ուսումնական պրոցեսը դադարեցվել է 666 ուսումնական հաստատությունում, աշխատանքը՝ 223 ձեռնարկություններում։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 2,82 միլիարդ պեսո (48,33 միլիոն դոլար):