Բաժիններ՝

Ուկրաինայում անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ․ CNN

Անբավարար ֆինանսավորման պատճառով հոկտեմբերի 24-ից Ուկրաինայում անջատվել են SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով թեմային լավատեղյակ աղբյուրներին։

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում ընդհանուր առմամբ կա Starlink-ի շուրջ 25 հազար տերմինալ, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական կազմում է 2500-4500 ԱՄՆ դոլար։

SpaceX-ը հոկտեմբերին դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։

Թեմայից քաջատեղյակ աղբյուրը տեղեկացրել է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով հոկտեմբերի 24-ից 1300 տերմինալների կապն ընդհատվել է, ինչը «մեծ խնդիր է» դարձել Ուկրաինայի զինված ուժերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930