Հայաստանում գործազրկության մակարդակի նվազում կա. նախարար

Հայաստանում գործազրկության մակարդակը հունվար-օգոստոսի հրապարակված տվյալների համաձայն նվազել է 14 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Գործազրկության տոկոսի նվազում ունենք: Հունվար-օգոստոս ամիսների տվյալներով գործազրկության 14 տոկոսի նվազում ունենք»,-ասաց Մկրտչյանը:

Նախարարը հիշեցրեց՝ արդեն իսկ հայտարարվել է աշխատատեղերի ավելացման մասին: Հայտարարվածների մեջ կան աշխատատեղեր, որոնք դուրս են եկել ստվերից, կան աշխատատեղեր, որոնք նոր են ստեղծվել:

Իսկ ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա 2021-ի ցուցանիշը կհրապարակվի 2022-ի վերջին: Մկրտչյանն այս համատեքստում ընդգծեց, որ երկիրը գտնվում է հետպատերազմյան ժամանակահատվածում, և դեռ այդ ազդեցությունը շարունակում է գործել:

Նախարարի խոսքով՝ 2020-ի աղքատության մակարդակը եղել է 27 տոկոսի շրջանակներում՝ ընդգծելով, որ 2019-ի համեմատ, սակայն, մեթոդաբանություն է փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։