
Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը հիվանդանողում մահացել է

Նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի և Պուրակային փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Ռաֆիկ Մուրադխանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն։