Բժիշկները՝ լյարդի հիվանդության անսպասելի ախտանիշի մասին

Բրիտանացի բժիշկները Express-ին պատմել են լյարդի ճարպային հիվանդության արտասովոր ախտանիշի մասին։ Այս մասին գրում է shantnews-ը։ Մասնագետների կարծիքով՝ այս հիվանդության ախտանիշներից մեկը բերանի հոտի փոփոխությունն է։ Դա կարող է վկայել նաև այլ քրոնիկ հիվանդությունների մասին։ Նման խնդիրները կարող են հանկարծակի սկսվել։ Ուստի չափազանց կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել օրգանիզմի փոփոխություններին և դիմել բժշկի։

Լյարդի հիվանդությունները վտանգավոր են, քանի որ նվազեցնում են վարակների նկատմամբ իմունային պատասխանը: Հաճախ այս օրգանի հիվանդություններով տառապող մարդիկ ունենում են միզուղիների կամ շնչառական վարակներ։ Լյարդի խնդիրների ավելի լուրջ ախտանիշներ կարող են լինել ձեռքերի դողը, նյարդային դյուրագրգռությունը և ցնցումները: Ցուցակում են նաև քնկոտությունը, շփոթվածությունը, խոսքի խանգարումը և ընդհանուր անտարբերությունը:

Տեսանյութեր

Լրահոս