![](/banners/BeFunky-design.jpg)
Խարդախության մեղադրանքով հետախուզվող Հենրիխ Հ.-ն հայտնաբերվել և կալանավորվել է
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/kalanq.jpg)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 21-ին Մարգարյան փողոցում հայտնաբերել և Էրեբունու բաժին են ներկայացրել 45-ամյա Հենրիխ Հ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: