Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անիրատեսական համարելով սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։

«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից։ Անցակետերի և անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։

Տեսանյութեր

Լրահոս