
Աշնանային լավագույն ապուրի բաղադրատոմսը՝ Ֆրանսիայից

Ֆրանսիական Potage parmentier ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Պրաս (лук-порей) – 250 գ
2. Կարտոֆիլ – 750 գ
3. Մսի արգանակ – 500 մլ
4. Սերուցք – 200 գ
5. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պրասի սպիտակ հատվածը բարակ շերտատել և տապակել ձիթապղտի յուղով: Այնուհետև լցնել արգանակը և շոգեխաշել 5-6 րոպե:
2. Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը: Համեմել աղով, պղպեղով և շոգեխաշել 15-20 րոպե:
3. Ապուրը վերցնել կրակից, լցնել բլենդերի մեջ, ավելացնել սերուցքը և հարել:
4. Մատուցել՝ զարդարելով քերած պարմեզան պանրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը