Հունգարիան եւ «Գազպրոմ»-ը, բացի գազի վճարման շուրջ հետաձգումից, պայմանավորվել են ուղղումներ մտցնել երկարաժամկետ պարտավորագրի մեջ, որոնք թույլ կտան լրացուցիչ ծավալներով գազ մատակարարել Բուդապեշտին, բացի պայմանագրով նախատեսվածներից:
Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե նա ակտիվորեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը:
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան մոտավորապես 1300 դեպք է գրանցվում: Համեմատության համար ասեմ, որ դեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր: Այսինքն, քանակը կրկնապատկվել է: Ամբողջ աշխարհում կա այս տենդենցը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, ավելին, եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը:
Աշխարհում այսօր 800 մլն մարդ համարվում է թերսնված, պարենի և գյուղատնտեսության ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ:
Ազգային ժողովի (ԱԺ) կայքում արդեն շաբաթից ավելի չի հրապարակվում ԱԺ աշխատակազմին պարգևավճար վճարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի կարգադրությունը:
Նոյեմբերի 9-ից բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Իշխանություն-2» ֆիլմը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարված իրավիճակը կարգավորելու առնչությամբ Արևմուտքից ոչ թե հնչում են կոնկրետ առաջարկներ, այլ ձեռնարկվում են կողմերին աջակցելու ջանքեր:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն էր։
Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ.
Հեռացե՛ք, թողեք ապրի Հայ ժողովուրդը և կերտի Անկախ և Ազատ Հայրենիք:
Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում
Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահը կրկին հիշել է Արցախյան առաջին ազատամարտում անհետ կորած ադրբեջանցի զինվորների մասին և բողոքել, թե իբր Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի նրանց ճակատագրի և «զանգվածային գերեզմանների» ճշգրիտ վայրերի մասին։
«Գազպրոմ»-ը հեռանկարային հնարավորություն ունի իր գազն Իրանի տարածքով հարեւան երկրներ փոխադրելու համար, այդ թվում՝ Պակիստան:
Եթե կարողանան, իհարկե կստորագրեն, բայց հանգիստ էլ չեն թողնի, բնականաբար։ Երբեք հանգիստ չենք լինելու, քանզի Նիկոլը մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատուներ Խավիեր Բոտերոյին ու Գոհար Մալումյանին:
Եվրամիությունից հոկտեմբերի 13-ին տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կոնկրետ վայրի վերաբերյալ հարցերը:
Իր աշխատասենյակի մուտքի մոտ վերջինս տեղադրել է մետաղական դետեկտոր, և ԲԴԽ անդամները, օրինակ, նախագահի աշխատասենյակ մտնելիս պետք է անպայման անցնեն այդ սարքի միջով: Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին դիտարկում է՝ որպես պոտենցիալ ահաբեկիչներ:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:
Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել է:
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականին։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը:
«Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը:
Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022 թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։
«Yerevan Open» շախմատային մրցաշարում կայացել են երրորդ տուրի պարտիաները:
Կառավարության հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե մարտական պատրաստություն անցնելու վերաբերյալ նամակներ, դիմումներ են ստանում նաև կանանցից, ապա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակված ծրագիր ունի, որի մասին շուտով կհայտարարվի։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ն Հարավային Կովկասում տիրապետում է լծակների, ու Աստանայի հանդիպումը երևի թե կարևոր կլինի այն իմաստով, որ Մոսկվան կստանա պատասխան իր առաջարկներին: Ըստ նրա, իսկապես որոշ իմաստով սա կարելի է համարել ուշացած նախաձեռնություն, որը նաև օբյեկտիվ աշխարհաքաղաքական պատճառներ ունի: