Բաժիններ՝

Դումանյանը հաստատեց երեք բուհերի միավորումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

«Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ։ Այո, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում և սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք առաջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դումանյանը։

Դիմելով ուսանողներին ու դասախոսներին՝ նախարար ասաց, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:

«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք։ Խոսքը երկու պաշտոնի մասին է, բովանդակային ոչինչ չի փոխվելու», – նշեց նախարարը:

Նախարարը կոչ է անում ուսանողներին հետևողական լինել որակյալ կրթություն ստանալու գործում և չտրվել տարբեր ոչ կրթական, կրթության շահերից և բովանդակությունից չբխող հարցադրումների։

Դումանյանն ասաց, որ դեռ քննարկում են, թե երբ կմիավորեն երեք բուհերը։

«Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ եղել են։ Իհարկե, ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը, երբ որ ունենանք ակադեմիական քաղաք, իհարկե, կունենանք շատ ավելի լավ պայմաններ բոլոր նրանք, որոնք կոնցեպտում կընդգրկվեն»,- ասաց Դումանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս