Բաժիններ՝

Գողությունը կատարել էին գյումրեցի 51 և 53 տարեկան եղբայրները

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12.000 դրամ:

Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են գյումրեցի 51 և 53 տարեկան երկու եղբայրներ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Եղբայրները հայտնել են, որ հեռուստացույցը վաճառել են, իսկ 12 հազար դրամով կատարել են գնումներ:

Եղբայրներն ու գնորդը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Գողոնն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս