Բաժիններ՝

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

«Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը, որը շրջանառության մեջ է դրված սեպտեմբերի 13-ից, տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին:

Ինչպես հայտնում են «ՀայՓոստ»-ից, նամականիշի ներկայացման մասնակիցներն էին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը (1922-2011թթ.):

Նամականիշի վրա նաև պատկերված է «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ, 1922-2011» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 13 սեպտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս