Աղցան՝ մարինացված բանջարեղենից
Բաղադրիչներ
1. Բողկ – 5-6 հատ
2. Երիտասարդ կաղամբ – 200 գ
3. Գազար – 1 հատ
4. Սամիթ – 1 փունջ
5. Շաքարավազ, աղ
6. Ձիթայուղ – 3-4 ճ/գ
7. Խնձորի քացախ – 50 գ
8. Բալզամիկ քացախ – 1/2 թ/գ
9․ 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Բողկը և գազարը բարակ շերտատել։ Կաղամբը և սամիթը մանր կտրատել։
Կիտրոնի հյութը խառնել աղի, մի պտղունց շաքարավազի, քացախի և ձիթապտղի յուղի հետ։
Բանջարեղենը տեղափոխել ապակե տարայի մեջ, ավելացնել սոուսը և լավ թափահարել։ Թողնել մարինացվի առնվազն 2 ժամ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը