«Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում»․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանազավթների թերթը, հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Ադրեջանը Հայաստանից պահանջում է`
⁃ Արցախն առանց որևէ կարգավիչճակի ճանաչել իրենց տարածքային միավոր:
⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում պաշտպանության բանակը:
⁃ Կորած ադրբեջանցիների մասին ալ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում:
⁃ Սահամազատել սահմանը իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով:
Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում:
Ակնհայտ է, որ սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է:
Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են:
Կետերն այլևս գաղտազերված են: Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ»: