Գազելների տեխնիկական խնդիրը չի լուծվում.պահեստամասերի ներկրման խնդիր կա. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

«Հաշվետու շաբաթվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից թվով 2037 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1091-ը՝ «Ժոնգ Թոնգ» մակնիշի, 526 «Հագեր» մակնիշի և «Գազել» մակնիշի 420 միավոր: Միաժամանակ ունեցել ենք 21 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ «Գազել»-ների հետ կապված տեխնիկական խնդիրը լուծվե՞լ է, Է.Թարփոշյանի պատասխանը բացասական էր:

«Մեր գործընկերներն էլ անընդհատ խնդիր են ունենում պահեստամասերի ներկրման հետ կապված, բայց հիմնականում այն նույն դեֆեկտներն են, ինչի մասին գիտենք. Փոխանցման տուփ և կոմպրեսոր»,- մանրամասնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս