«ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհն ընտրության առջև է». Փելոսիի բազմիմաստ ակնարկը Երևանում

Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանից ուշագրավ գրառմամբ է հանդես եկել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ հիմնադիրները բռնապետության փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը 1987թ. Սահմանադրության օրը։ Փելոսիի խոսքով՝ սերնդե սերունդ իրենք պաշտպանել են այդ ընտրությունը:

«Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առջև է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ու մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»,-գրել է Փելոսին` ըստ էության Հայաստանը դնելով Թայվանի ու Ուկրաինայի հետ միևնույն շարքում։
Նշենք, որ Չինաստանը հակամարտություն ունի Թայվանի հետ, որտեղ Փելոսին այցելել էր օգոստոսի 2-ին՝ մարտահրավեր նետելով Չինաստանին ու խորացնելով ամերիկաչինական առճակատումը։

Ուկրաինան, իր հերթին, Արևմուտքի աջակցությամբ պատերազմում է ՌԴ-ի դեմ։

Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ քիչ առաջ Հայաստան ժամանած Փելոսիի կրծքին ամրացված է Փելոսիի կրծքին ամրացված է Ուկրաինայի դրոշը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս